Գիտնականները ծերացման երեք փուլ են առանձնացնում

Գիտնականները ծերացման երեք փուլ են առանձնացնում

ԱՄՆ Ստենֆորդի համալսարանի գիտնականները կասկածի տակ են առել ամենօրյա ծերացման տեսությունը եւ հայտարարել են, որ առկա է ծերացման երեք տարիք, երբ մարդը իրոք փոխվում է։ Համաձայն Focus-ի, ուսումնասիրությունները պարզել են, որ մարդու մոտ սպիտակուցային մակարդակում փոփոխություններ նկատվում են երեք տարիքում՝ 34 տարեկանում, 60 տարեկանում եւ 78 տարեկանում։

Գիտնականները դա կապել են ընդհանուր առմամբ մարդու օրգանիզմում կատարվող փոփոխությունների հետ։ Թեեւ դեռեւս պարզ չէ, թե ինչպես են սպիտակուցները կամ արյան բաղադրությունն ազդում ծերացման վրա, սակայն մկների վրա արված փորձարկումները ցույց են տվել, որ երբ ծեր մկներին կատարվում է ավելի երիտասարդ մկան արյան փոխներարկում, դա դրական ազդեցություն է գործում վերջինիս վրա։