ԱԱԾ-ն խուզարկում է ՊԱԳ-ը

ԱԱԾ-ն խուզարկում է ՊԱԳ-ը

Իրավապահներն այսօր առավոտից խուզարկություններ են սկսել առողջապահության նապարարության տարբեր ստորաբաժանումներում։ Այս պահին ԱԱԾ-ն Քննչական կոմիտեի հետ համատեղ խուզարկում է Նորք Մարաշի Պետական առողջապահական գործակալությունը՝ ՊԱԳ-ը։ 

Ավելի վաղ գրել էինք, որ որ ԱԱԾ-ն և Հակակոռուպցիոն կոմիտեն համատեղ գործողություններ են իրականացնում Առողջապահության նախարարությունում՝ ՊԱԳ աշխատասենյակում, Ուիգմոր հիվանդանոցի տնօրեն Զավեն Քոլոյանի աշխատասենյակում։

«Հրապարակի» տեղեկություններով՝ Ուիգմորի տնօրենը ձերբակալվել է կամ բերման է ենթարկվել։ Մեզ հասած տեղեկություններով՝ գործողությունները պայմանավորված են առողջապահության ոլորտում պետական պատվերի բախշման հետ, ինչի մասին մենք շաբաթներ առաջ գրել ենք։ Այդ գործի շրջանակներում աշխատանքից ազատվեց ՊԱԳ տնօրեն Ահարոն Բարսեղյանը։