Տիգրան Արզաքանցյանը ուսման պատճառով չի կարող մասնակցել ընտրություններին 

Տիգրան Արզաքանցյանը ուսման պատճառով չի կարող մասնակցել ընտրություններին 

ԿԸՀ նիստին այսօր օրակարգում 2 հարց է՝ ընտրություններին մասնակցող «Հայոց արծիվներ․միասնական Հայաստան» -ի՝ գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին և «Հայաստանի դեմոկրատական կուսակցության» ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Տիգրան Արզաքանցյանի գրանցմանը վերաբերող հարցի քննությունը։

Անցնելով Հայաստանի դեմոկրատական կուսակցության հետ հուշագիր կնքած Տիգրան Արզաքանցյանի թեկնածության գրանցման հարցին, դրա զեկուցող, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնեց, որ այսօր ստացել են Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից գրություն, համաձայն որի՝ ոստիկանությունը մերժել է Տիգրան Արզաքանցյանին վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու և վերջին 4 տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին տեղեկանք տրամադրել։

Տիգրան Արզաքանցյանը Անձնագրային և վիզաների բաժին դիմել է մայիսի 21-ին և դիմումին կից ներկայացվել է Մոսկվայի տեղեկատվատեխնոլոգիական համալսարանի, Մոսկվայի ճարտարապետաշինարարական ինստիտուտից տրված տեղեկանք այն մասին, որ ինքը՝ Տիգրան Արցաքանցյանը 20․09․ 2011թ․ ռուսական բուհի համապատասխան հրամանով ընդունվել է նշված համալսարան, սակայն ուսումնառության ժամկետ նշված է 26․09․2018-ից 05․06/2019թթ․-ն ընկած ժամանակահատվածը։

Կատարված ուսումնասիրություններից պարզ է դառնում, որ Արզաքանցյանի տվյալները չեն բավարարում վերջին 4 տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու, ԸՕ-ով սահմանված այլ պահանջներին։ Այսինքն՝ Տիգրան Արզաքանցյանը ընտրարշավից դուրս մնաց ուսման պատճառով։