Իտալիայի հավաքականին համարում եմ աշխարհի լավագույն հավաքականներից մեկը

Իտալիայի հավաքականին համարում եմ աշխարհի լավագույն հավաքականներից մեկը

Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը Եվրոպայի 2020 թվականի առաջնության որակավորման փուլում խմբի վերջին տուրի շրջանակում կայանալիք Իտալիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին։

Իտալացի լրագրողի հարցին, թե արդյոք Խաշմանյանը Իտալիայի հավաքականին համարում է գալիք Եվրոպայի առաջնության  ֆավորիտներից մեկը, Խաշմանյանը պատասխանել է․

«Այսօրվա դրությամբ այս հավաքականին համարում եմ ոչ թե Եվրոպայի լավագույն հավաքականներից մեկը, այլ աշխարհի լավագույն հավաքականներից մեկը ու հավատացած եմ, որ հասնելու են մեծ հաջողությունների»։

Աբրահամ Խաշմանյանը անդրադարձել է նաև հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանին։
«Հենրիխ Մխիթարյանը մեր հավաքականի ոգին է ու առաջատարը։ Ես նրան համարում եմ նաև եվրոպական մակարդակում շատ բարձրակարգ ֆուտբոլիստ։ Սակայն միայն Հենրիխը չէ, որ բաց է թողնելու վաղվա խաղը։ Կան կարևորագույն ֆուտբոլիստներ հավաքականի համար, ովքեր նույնպես չեն խաղալու»,-ասել է Խաշմանյանը»։

Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականն ավարտում է ելույթները Եվրոպայի 2020 թվականի առաջնության որակավորման փուլում: 

Իտալիա-Հայաստան հանդիպումը կմեկնարկի այսօր՝ նոյեմբերի 18-ին, Երևանի ժամանակով 23։45-ին։