Հայաստանի հավաքականի հայտացուցակը Իտալիայի հետ հանդիպման համար

Հայաստանի հավաքականի հայտացուցակը  Իտալիայի հետ հանդիպման համար

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը  Իտալիայի հետ հանդիպման համար։

Հայտացուցակ է վերադարձել նախորդ հանդիպումը որակազրկման պատճառով բաց թողած Վարազդատ Հարոյանը: Նախորդ հանդիպման համեմատ, բացակայում է որակազրկված Ռումյան Հովսեփյանը: 

Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականն ավարտում է ելույթները Եվրոպայի 2020 թվականի առաջնության որակավորման փուլում: 

Իտալիա-Հայաստան հանդիպումը կմեկնարկի այսօր՝ նոյեմբերի 18-ին, Երևանի ժամանակով 23։45-ին։