Ալիեւը խոստովանեց, որ գերտերությունների խամաճիկն է

Ալիեւը խոստովանեց, որ գերտերությունների խամաճիկն է

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, Սամարղանդում ընթացող ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է.

«Հայաստանի հետ սահմանին հրադադարի ռեժիմը պահպանվում է շուրջ երկու օր։ Իրադարձությունները ցույց տվեցին, որ ո՛չ Բաքուն, ո՛չ Երևանը չեն ցանկանում լայնածավալ էսկալացիա»: Ի՞նչ է սա նշանակում. Բաքուն չի ուզում լայնածավալ էսկալացիա, բայց Հայաստանի սահմանի գրեթե ողջ երկայնքով ռազմական ագրեսիա է իրականացնում, ԱԹՍ-ներ կիրառում, դիրքերն առաջ տալիս, երկուստեք պատճառելով հարյուրավոր զոհեր, հայ կնոջը ենթարկում անմարդկային կտտանքների, ռազմական հանցագործություններ գործում, կրակում խաղաղ բնակավայրերի վրա, ՀՀ տարածքից գերեվարում հայ զինծառայողների: Եթե  այս ամենը Ալիեւը չուզելով է արել, նշանակում է, որ կատարարել է  ինչ-որ մեկի պահանջը: Իսկ Բաքվին կարող են թելադրել միայն գերտերությունները, մասնավորապես Թուրքիան, ինչու չէ՝ նաեւ Ռուսաաստանը:

Ի վերջո, Ադրբեջանի նախագահն այս երկու գերտերություններին պարտական է 44-օրյա պատերազմում իր ռազմական հաղթանակների ու այսօրվա փառքի համար, ադրբեջանցիները բազմիցս շնորհակալություն են հայտնել Էրդողանին եւ Պուտինին, որ «օգնել են վերադրձնել իրենց պատմական հայրենիքը»: Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ Բաքվի ագրեսիայից հետո Ադրբեջանում լայն թափ են ստացել հասարակական ընդվզումները. մարդիկ այլեւս չեն ուզում, որ իրենց որդիները զոհվեն  կամ հաշմանդամ դառնան հանուն ինչ-որ մեծ աշխարհաքաղաքական ծրագրերի: Այդ բողոքի ալիքը իրենից հեռացնելու համար, հավանաբար, Ալիեւը խոսոտավնում է, որ այս օրերի հարյուրավոր զոհերի համար ինքը մեղավոր չէ, քանի որ ինքը նույնպես պատերազմ չի ուզում, բաց իրեն պարտադրում են: Հավանաբար, ակամա մեղքի սլաքն ուղղելով իր աշխարհաքաղաքական «պապայի»՝ Էրդողանի եւ Պուտինի վրա…