Եգիպտոսում ՀՀ-ից ժամանած ուղևորներին դիմավորեցին ջրցան մեքենաներով (տեսանյութ)

Եգիպտոսում ՀՀ-ից ժամանած ուղևորներին դիմավորեցին ջրցան մեքենաներով (տեսանյութ)

Քիչ առաջ Եգիպտոսի Շարմ էլ  Շեյխ քաղաքի օդանավակայան ժամանեց Air Cairo ավիաընկերության օդանավը, որը Երևան էր եկել երեք օր առաջ` իր հետ բերելով Եգիպտոսի տուրիզմի նախարարին:

Սա երկար տևած կարանտինից հետո առաջին կանոնավոր չվերթն էր Երևանից Շարմ էլ Շեյխ: Այդ կապակցությամբ մեզ` որպես առաջին չվերթի ուղևորների, Շարմ էլ Շեյխի օդանավակայանում դիմավորեցին տոնական տրամադրությամբ և հատուկ  արարողակարգով`ջրի շիթերով: Երկու ջրցան մեքենայով կամար էին կազմել, որ օդանավը դրա տակով անցնի` այդպիսով ողջունելով առաջին չվերթի ուղևորներին եգիպտական կուրորտային քաղաքում: 

Իսկ արդեն օդանավակայանի ներսում հատուկ Հայաստանից ժամանած ուղևորների համար անձնագրային հսկողության կետերում հայկական եռագույնով փուչիկներ էին կապել` ի նշան հայ-եգիպտական բարեկամության:

Մանրամասները՝  տեսանյութում