Արագածավանում երիտասարդը դանակահարել է 3 հոգու՝ վազանց կատարելու շուրջ վեճի ընթացքում

Արագածավանում երիտասարդը դանակահարել է 3 հոգու՝ վազանց կատարելու շուրջ վեճի ընթացքում

Արագածոտնի մարզի Արագածավան գյուղում սարսափելի դեպք է տեղի ունեցել․ բանն այն  է, որ 21-ամյա երիտասարդը դանակահարել է 3 համագյուղացու։ Պարզվում է, որ դանակահարությունը տեղի է ունեցել  մեքենայով վազանց կատարելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում։

Համայնքապետը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն այլ ինֆորմացիայի չի տիրապետում․ «Ես ինֆորմացիայի չեմ տիրապետում, էդպես ասում են։ Ես որեւէ բան չգիտեմ։ Բոլորին էլ տարել են, չգիտեմ՝ ձերբակալել են, թե ոչ։ Մեր գյուղում են ապրել, մեր գյուղացիներն են»։ 

Գյուղապետը նաեւ նշեց, որ երիտասարդներին չի ճանաչում․ «Ես իրենցից մոտավորապես 50 տարի մեծ եմ, չեմ ճանաչում, 8 հազար բնակիչ են, մենք իրար չենք ճանաչում»։

Նշենք, որ դեպքի առթիվ Թալինի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է  քրեական գործ։