Ալեն Սիմոնյանը վնասել է թեւը

Ալեն Սիմոնյանը վնասել է թեւը

Քիչ առաջ Մեդիահաբը գրել էր, որ Ալեն Սիմոնյանին սայլակի վրա տեղափոխում են «Նաիրի» բժշկական կենտրոն` ռենտգեն հետազոտության:

Մենք ճշտեցինք, որ ԱԺ նախագահը Պռոշյանի կառավարական առանձնատների տարածքում` իր տան մոտ ընկել է եւ վնասել է թեւը, այժմ գտնվում է բժշկական կենտրոնում: Նրան հետազոտում են, որպեսզի համոզվեն` կա կոտրվածք, թե ոչ:

Ազգային ժողովի նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը հրապարակել է հոսպիտալացված Ալեն Սիմոնյանի լուսանկարը և գրել․

«Ի պատասխան լրատվամիջոցների չդադարող զանգերի՝ հարգելի գործընկերներ, ՀՀ ԱԺ նախագահի ինքնազգացողությունը նորմալ է։ Նա պարզապես սայթաքել և վնասել է արմունկը, գտնվում է բժիշկների հսկողության տակ»։