Տիգրան Բալայանին առաջարկել են հրաժարականի դիմու՞մ գրել

Տիգրան Բալայանին առաջարկել են հրաժարականի դիմու՞մ գրել

Հենց նոր տեղեկացանք, որ Կիմ Բալայանի որդուն՝  Նիդեռլանդներում և Լյուքսեմբուրգում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանին առաջարկել են հրաժարական տալ և հեռանալ դեսպանի պաշտոնից։ Հիշեցնենք, որ Բալայանի հայրը՝ ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը մոտ մեկ շաբաթ հացադուլ էր անում կառավարության շենքի դիմաց՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

Տիգրան Բալայանի մյուս եղբայրը՝ ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը հրաժարական տվեց Դավիթ Տոնոյանի հեռանալուց հետո։ Երրորդ եղբայրը՝ Դավիթ Բալայանը, դատավոր է աշխատում։

Մենք կապվեցինք Տիգրան Բալայանի հարազատների հետ։ Պարզվեց՝ հոր՝ Կիմ Բալայանի առողջական վիճակը լավ չէ, նա չկարողացավ պատասխանել հեռախոսին, մեզ հետ զրուցեց կինը, որն ասաց, որ Տիգրանի հրաժարականի մասին տեղեկություններ չունի։

Փորձեցինք զրուցել նաև դեսպան Տիգրան Բալայանի հետ։ Նա մեր գրավոր հարցին պատասխանեց․ «Խնդրում եմ որևիցե հարցով ինձ ուղիղ չդիմել, միայն ԱԳՆ միջոցով»։ 

ԱԳՆ-ից հերքեցին այս տեղեկությունը, սակայն մեր աղբյուրը նշում է, որ նման առաջարկ արվել է ոչ թե Արտաքին գործերի նախարարությունից, այլ կառավարությունից։