Դու քո ցեղով գնա օրենքին ենթարկվի. Ծառուկյանը՝ լրագրողին

Դու քո ցեղով գնա օրենքին ենթարկվի. Ծառուկյանը՝ լրագրողին

Այսօր լրագրողները ԲՀԿ ղեկավար Գագիկ  Ծառուկյանից հետաքրքրվեցին, թե մտավախություն չունի՞, որ  իրեն կձերբակալեն:

Ծառուկյանը հարցից բորբոքվեց. «Դու մի հատ հասկացի՝ ինչ ես խոսում, դատարկ-դատարկ խոսում ես, թեման փակեցինք»:

Լրագրողը Ծառուկյանին հորդորեց չվիրավորել իրեն, սակայն ԲՀԿ նախագահը նորից պնդեց, որ չի կարելի այդքան դատարկ հարցեր տալ:

«Հարգել ենք օրենքը, ինչ-որ պետք է՝ ուղարկել ենք: Ի՞նչ կա դատարկ ամեն օրը հավաքվելու, ի՞նչ եք գտել ասելու, մի քիչ ռեալ բաներից խոսացեք, անհարմար ա: Դու քո ցեղով գնա օրենքին ենթարկվի, Ծառուկյանն ամեն ինչ կատարում ա: Լարված եկել ես էստեղ, թույլ չես տալիս մարդ իր միտքն ավարտի: Ոչ թե լարված, այլ հանձնարարություն ստացած ես եկել»,- շարունակեց իրեն հատուկ ոճով  կշտամբել լրագրողին Գագիկ Ծառուկյանը:

Անդրադառնալով բուն հարցին՝ ԲՀԿ նախագահը նկատեց, որ եթե այս գործը չբացահայտվեց, ուրեմն դա սարքած գործ է, որպեսզի ստվեր գցեն ընտրությունների վրա։ 

«Ծառուկյանն ի՞նչ կապ ունի էդ գոչծի հետ, եթե Ծառուկյանը կապ ունենար էդ գործի հետ, հիմա Ծառուկյանին, ո՞նց ասեմ ձեզ, հինգ հազար հոգով տարել էին։ Բայց ես էլի հարգել եմ, մինչև ԱԺ ծանուցագիր գալը, իմ փաստաբանը ինչ-որ պետք է՝ ուղարկել էր այնտեղ»,-ասաց Ծառուկյանը։

 

Հիշեցնենք, որ մի քնաի օր է՝ Քննչական կոմիտեն Գգաիկ Ծառուկյանին փորձում է հրավիրել իրենց մոտ՝ բացատրություն տալու իր այն արտահայտության համար, թե Աբովյանի ընտրություններից առաջ ՔՊ թեկնածուի շտաբի պետի տեղակալի մեքենան այրելը սարքած գործ է։