Սա ազգայնական աշխարհաժողով է՝ Հայք ազգային պետության վերականգնման հրամայականով. Մատենադարանի դիմաց հանրահավաք է

Սա ազգայնական աշխարհաժողով է՝ Հայք ազգային պետության վերականգնման հրամայականով. Մատենադարանի դիմաց հանրահավաք է

Մատենադարանի դիմաց հանրահավաք է մեկնարկել ։ Այն կազմակերպել է «Հայք ազգայնական համագործակցություն» նախաձեռնությունը։Նախաձեռնության անդամներն են՝ Պավել Մանուկյանը, Էդգար Մակարյանը և Հրայր Կոստանյանը։

«Սա հավաք չէ, սա ազգայնական աշխարհաժողով է՝ Հայք ազգային պետության վերականգնման հրամայականով։ Հայոց ազգը գալիք փորձություններին կարող է դիմակայել միայն մի նոր որակի պետություն կերտելով և այդ պետությունը և այդ պետությունը Հայք ազգային պետությունն է»,- իր ելույթում ասաց Մակարյանը։