Ռուսական զորքի ներկայությունը խաթարում է իրենց անկախությունը 

Ռուսական զորքի ներկայությունը խաթարում է իրենց անկախությունը 

Մերձդնեստրում ռուսական զորքի առկայությունը խաթարում է Մոլդովայի անկախությունը։ Այս մասին հայարարել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն։ Նա նաեւ ասել է, որ ռուսական զորքի առկայությունը Մերձդնեստրում նաեւ հակասում է Մոլդովայի չեզոք կարգավիճակին։

«Սահմանադրության համաձայն, Մոլդովան հանդիսանում է չեզոք պետություն, ինչին նաեւ երկրի քաղաքացիներն են կողմ։ Սակայն ռուսական ռազմական ներկայությունը Մերձդնեստրում հակասում է մեր չեզոքությանն ու խաթարում է մեր անկախությունը։ Ուստիեւ մենք դիմել ենք՝ ՌԴ զինվորականներին մեր երկրի տարածքից հանելու խնդրանքով»,- ասել է Սանդուն Եվրախորհրդարանի լիագումար նիստի ժամանակ։