Արեւելյան Երուսաղեմի հարցով ՄԱԿ ԱԽ նիստ կկայանա

Արեւելյան Երուսաղեմի հարցով ՄԱԿ ԱԽ նիստ կկայանա

ՄԱԿ ԱԽ-ն այսօր նիստ կանցկացնի, որում կքննարկվի Արեւելյան Երուսաղեմում տիրող իրադրությունն ու վերջին բախումները, որոնք տեղի են ունեցել պաղեստինցիների եւ իսրայելցի ոստիկանների միջեւ։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։

ԱԽ նիստի հրավիրման համար հայտը ներկայացրել են՝ Թունիսը, Իռլանդիան, Չինաստանը, Էստոնիան, Ֆրանսիան, Նորվեգիան, Նիգերը, Սենթ-Վիսենտ եւ Գրենադան, Վիետնամը։

Հիշեցնենք, որ լարվածությունն Արեւելյան Երուսաղմում սկսեց աճել մայիսի յոթին, երբ բախումներ եղան իսրայելցի սահմանապահ ոստիկանության եւ պաղեստինցիների միջեւ Տաճարի լեռան տարածքում եւ Շեյխ-Ջարահում, որտեղ իսրայելական դատարանի վճռի համաձայն մի քանի պաղեստինցի ընտանիքների հանում էին իրենց տներից։