Էրդողանի կյանքն ավելի կբարդացնեն

Էրդողանի կյանքն ավելի կբարդացնեն

Թուրքական Sözcü պարբերականի հաղորդմամբ, ԱՄՆ Սենատի երեք ներկայացուցիչներ՝ Էդվարդ Ջոն Մարկին, Ռոն Վիդենը եւ Ջեֆ Մերկլին Սենատի օրակարգ են մտցրել մի օրինագիծ, որը վերաբերում է Թուրքիայում մարդու հիմնական իրավունքների խախտումներին։ Օրինագծով պահանջվում է Բայդենի վարչակազմից սանկցիաներ սահմանել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի վարչակազմի այն պաշտոնյաների դեմ, ովքեր կապ ունեն մարդու իրավունքների խախտումների հետ։ Նշենք, որ նման օրինագծեր արդեն 2017 եւ 19 թվականներին ներկայացվել էր, սակայն հանրապետական սենատորների կողմից մերժվել էր։