Ես չեմ ուզում նկատել ոչ Ռուսաստանի, ոչ որևէ այլ երկրի կողմից աջակցություն. Արթուր Վանեցյան

Ես չեմ ուզում նկատել ոչ Ռուսաստանի, ոչ որևէ այլ երկրի կողմից աջակցություն. Արթուր Վանեցյան

Ազատության հրապարակում հանրահավաքից հետո լրագրողների հետ ճեպազրույց ունեցավ ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:

Hraparak.am-ը հարցրեց նրան` արդյոք ինքը նկատո՞ւմ է Ռուսաստանի կողմից  աջակցություն այսօր Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, ինչին ի պատասխան` Վանեցյանն ասաց. «Ես չեմ ուզում նկատել ոչ Ռուսաստանի, ոչ որևէ այլ երկրի կողմից աջակցություն Հայաստանի իշխանությանը, որովհետև մենք ինքնիշխան երկիր պետք է լինենք»:
 

ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանն էլ կողքից հավելեց, որ կարևորը` Փաշինյանին  ժողովուրդը այլևս չի աջակցում:

Մանրամասն` տեսանյութում