Լույս է տեսել «Մշակութային Հրապարակ»-ի նոր համարը

Լույս է տեսել «Մշակութային Հրապարակ»-ի նոր համարը

Սիրելի ընթերցող,

Լույս է տեսել «Մշակութային Հրապարակ» ամսաթերթի այս տարվա առաջին համարը, որն այսօր «Հրապարակ» թերթի հետ միասին կարող եք հարցնել բոլոր կրպակներում։

Ամսաթերթը 2 տարի շարունակ լույս էր տեսնում ԿԳՄՍ նախարարության համաֆինասնավորմամբ։ Նախարարությունը, սակայն, կրճատեց մեր դրամաշնորհի բյուջեն, ուստի ամսաթերթն այս տարի լույս կտեսնի փոքր ծավալով, նախկին 2-ի փոխարեն 1 մամուլով:

Ամսաթերթի նյութերը շարունակեք փնտրել եւ կարդալ hraparak.am-ի՝ «Մշակութային Հրապարակ» բաժնում։