Ստեփանակերտում լարված իրավիճակ է. Հարությունյանի հրաժարականն են պահանջում

Ստեփանակերտում լարված իրավիճակ է. Հարությունյանի հրաժարականն են պահանջում

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքվել են արցախցիներ, նրանք պահանջում են Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը։

Ստեփանակերտում իրավիճակը բավականին լարված է։ Բողոքի ակցիայի մասնակիցները փորձել են կոտրել նախագահական նստավայրի դուռը, եւ ներս մտնել։ Բախումներ են տեղի ունեցել։

«Արցախցին Նիկոլ Փաշինյանին չի կարող շնորհավորել: Մենք չենք հետապնդում որևէ քաղաքական նպատակ, որևէ քաղաքական ուժ սա չի կազմակերպել: Ժողովուրդը եկել է ասելու, որ Արայիկ Հարությունյանը պետք է հեռանա և թղթիկների վրա գրված է «Հեռացի՛ր, քանի որ դուք չեք արտահայտում արցախցու տեսակետը», - ասում են ակցիայի մասնակիցները։