«Ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն»

«Ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն»

Ո՞րն է ներկայիս անբարենպաստ իրավիճակից դուրս գալու ելքը։ Իհարկե փոխել հայությանը պարտադրված խաղի կանոնները, ըստ հետևյալի՝

1. Ամենակարճ խելամիտ ժամկետում ձևավորել ազգային համերաշխության կառավարություններ ՀՀ-ում և ԱՀ-ում, որոնց պետք է մասնակից լինեն Հայաստանի և Արցախի ազգային և քաղաքական ազդեցիկ ուժերը։

2. Կասեցնել ՀՀ-Ադրբեջան երկկողմ բանակցության գործընթացը և դրա վերսկսումը պայմանավորել հետևյալ հանգամանքներով՝
ա) Ադրբեջանի զինված ուժերի ՀՀ ինքնիշխան տարածքներից հեռացմամբ,
բ) Բոլոր ռազմագերիների անհապաղ ազատ արձակմամբ
գ) Ադրբեջանի կատարած պատերազմական հանցագործության և մարդու իրավունքների խախտման մասին ՀՀ-ի կողմից Եվրոպայի և ՄԱԿ-ի միջազգային դատարաններ ներկայացաված հայցադիմումների հետ կապված համապատասխան դատավճիռների կայացմամբ,
դ) Ուժի կիրառման և ռազմական սպառնալիքի բացառման սկզբունքի մասին Ադրբեջանի կողմից պաշտոնական հայտարարությամբ։

3. Պաշտոնապես հայտարարել՝
ա) Ադրբեջանի կողմից ցեղասպանական հարձակումների դեմ հայության ինքնապաշպանության իրավունքի ճանաչում,
բ) Արցախի ժողովրդի ազգային ինքնորոշման իրավունքի ճանաչում, որպես Արցախի անվտանգության գլխավոր երաշխիք։

4. Դրական մոտեցում հանդես բերել Իրանի Իսլամական Հանրապետության կարմիր գծերով բնութագրված Անդրկովկասյան ռազմավարությանը։

5. Ճկուն և ակտիվ դիվանագիտությամբ և հայկական լոբիստական կառույցների համագործակցությամբ պահանջել աշխարհի և տարածաշրջանի պետություններից ինչպես նաև միաջազգային կազմակերպություններից, հասցեական կերպով, դատապարտել Ադրբեջանին, որպես ռազմական ագրեսիա կազմակերպող կողմ:

Նշված լուծումները, մեր կարծիքով, կապահովեն «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» համեմատական կայուն մի դրություն, որն էլ միակ ելքն է ներկայիս իրավիճակից դուրս գալու համար։

Կարեն Խանլարյան