ԱՄՆ-ն տեսնում է սպառնալիք ռուս-չինական դաշինքում

ԱՄՆ-ն տեսնում է սպառնալիք ռուս-չինական դաշինքում

Ռուսաստանի եւ Չինաստանի դաշնակցային հարաբերությունները սպառնալիք են ԱՄՆ համար, քանի որ Ռուսաստանն ունի հզոր բանակ, իսկ Չինաստանը՝ հզոր տնտեսություն։ Այդ մասին հայտարարել է ամերիկյան «National Interest» պարբերականի մեկնաբան Դուգ Բենդոուն։ Նա ասել է, որ հակառուսական սանկցիաները, որոնք սահմանվել են Միացյալ Նահանգների կողմից, հանգեցրել են նրան, որ սերտանան ռուս-չինական հարաբերությունները եւ խորանան նրանց ռազմական գործակցությունը։ Նույնիսկ ամենից համոզվածները, ըստ Բենդոուի, որ Ամերիկան առաջատարն է աշխարհում, սկսել են կասկածել, քանի որ միավորվել են երկրորդ ամենահզոր բանակը եւ երկրորդ ամենահզոր տնտեսությունը։