Սաֆարյան Սծյոպիկն իրեն անմեղ սրբի տեղ դրած մեկնաբանություններ է թողնում, թե ո՞նց կարելի է թույն թափել

Սաֆարյան Սծյոպիկն իրեն անմեղ սրբի տեղ դրած մեկնաբանություններ է թողնում, թե ո՞նց կարելի է թույն թափել

Բժիշկ Զաքար Խոջաբաղյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՔՊ պատգամավոր Վիգեն Խաչատրյանի մահված շուրջ ծավալված դիսկուրսին։ Մասնավորապես նա նկատել է, որ մարդու մահվան վրա ուրախացողներին ամեն կերպ սաստում են նույն այն իշխանամերձ շրջանակներն ու ՔՊ-ի համակիրները, ովքեր ավելի ծաղրի առարկա էին դարձրել ընդդիմադիր կանանց մահերը։

Զաքար Խոջաբաղյանի գրառումը՝

«Շարունակելով ճշմարտության, կյանքի ու մահվան թեման...
Մի քանի տեղ աչքովս ընկավ, որ Սաֆարյան Սծյոպիկը, իրեն անմեղ սրբի տեղ դրած, խույվորած մեկնաբանություներ է թողնում, թե ոն՞ց կարելի է թույն շաղ տալ եւ այլն, եւ այլն... 

Դեռ մի կողմ թողնենք, որ «թույնի գործարանը տարիներ շարունակ սրանց ընտանեկան բիզնեսն» ու կենսակերպն էր... 

Սրանց թվում է, թե հին էջեր ջնջելով անցյալն էլ են մոռացնել տալու... 
Բայց արժի հիշեցնել սրանց, թե ինչպես էին տարիներ առաջ էն «անտռուսիկ հորդանանցու» էջում Սծյոպիկն ու Միսկարյանը կայֆավատ լինում լրագրող Կիմա Եղիազարյանի մահվան թեմայով...

Այս գրառման նպատակն, ամենեւին էլ այս սկրինի մատերիալների սրիկա էությունը բացահայտելը, կամ ցույց տալը չէր, որ ոչ միայն սրանց սորտը, այլեւ՝ իրենց բազմաթիվ ֆեյքերն են տիրոջ պես տասներեսանի... Ճանաչողները շատ լավ գիտեն դա...
Այս գրառմամբ ավելի շատ նպատակ եմ հետապնդում տեղ հասցնել որոշ մարդկանց, որ երբ էս տեսակ սկրինի մատերիալներին ձեր հանձնաժողովներում եւ հոգաբարձուների խորհուրդներում եք ներգրավում, էդ ամենն էլ է արձանագրվում եւ խնամքով պահվում՝ ապագայի համար... 

Առայժմ էսպես...»: