ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյան ոչ մի լումա դրամական միջոց չի հայտարարագրել

ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյան ոչ մի լումա դրամական միջոց չի հայտարարագրել

ՊԵԿ աշխատակազմի Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի 2-րդ բաժանմունքի գլխավոր մաքսային տեսուչ Արտաշես Կարապետյանի 2018թ․ հայտարագրում՝ դրամական միջոցների համար նախատեսված սյունյակում գրված է «տվյալներ չկան»։

Թեև հարկային տարվա սկզբում ու վերջում առկա է եղել թանկարժեք և անշարժ գույք։ Իսկ 2017-ի տարեկան հայտարագրում մաքսային բարձրաստիճան պաշտոնյան հայտարարագրել է 10 միլիոն դրամի, 8 հազար դոլարի, 5 հազար եվրոյի դրամական միջոցներ։