Գիտնականները ցողունային բջիջներից աճեցրել են մարդկային էմբրիոնի գլխուղեղ

Գիտնականները ցողունային բջիջներից աճեցրել են մարդկային էմբրիոնի գլխուղեղ

Սկանդինավյան գիտնականներին հաջողվել է ցողունային բջիջներից աճեցնել մարդկային էմբրիոնի գլխուղեղ, որպեսզի դրա վրա, որպես օրինակ հետազոտեն, թե ինչպես է զարգանում մարդկային գլխուղեղը վաղ զարգացման տարբեր փուլերում, ինչը կօգնի մշակելու նոր մեթոդներ՝ ցողունային բջիջների միջոցով տարբեր ծանր հիվանդությունների բուժման համար։ Գիտական այս կարեւոր նվաճման մասին գրել է Nature Biotechnology-ն։ Նշենք, որ մարդու ուղեղի զարգացումը վաղ զարգացման շրջանում, բեղմնավորման երկրորդից յոթերորդ շաբաթականներում, կարելի է ասել, չի հետազոտվել, քանի որ գիտնականները չեն ունեցել հասանելիություն մարդու էմբրիոնային բջիջների հանդեպ։ Ուստիեւ բոլոր եզրակացությունները իրականացվել են կենդանական աշխարհի ներկայացուցիչների վրա իրականացված փորձարկումներն հիմք ընդունելով։ Մարդկային գլխուղեղը սակայն էականորեն տարբերվում է կենդանիների գլխուղեղից, իսկ իմացությունն այն բանի, թե ինչպես է գլխուղեղի ամեն մի նյարդաբջիջ զարգանում, կարեւոր է բժշկության համար, բազմաթիվ ծանր հիվանդություններ բուժել կարողանալու համար, ինչպիսին օրինակ Պարկինսոնի հիվանդությունն է։ Այս առումով է, որ դանիացի եւ շվեդացի գիտնականների համար այս նվաճումը դարձել այդքան կարեւոր։