Հնարամիտ տատիկը

Հնարամիտ տատիկը

Այսօր միայնակ ապրող մի  տատիկի հետ էի զրուցում։ Երկուսս էլ դիմակով էինք։ Գիտեմ, որ նյութական ծանր վիճակում է, բայց խանութ գալուց  կարգապահ կարգով դիմակ ու ձեռնոցներ է կրում։ Հարցրի․

-Հասցնու՞մ ես։

Ժպտաց ու անկեղծացավ․

Բժիշկները չէին ասու՞մ, որ շորի մակերեսին մի քանի ժամ է մնում վիրուսը, տանում, կախում եմ, հետո հաջորդ դուրս գալուց  օգտագործում։ Երկու- երեք օրը մեկ եմ խանութ գսլիս։ Դիմակն ու ձեռնոցները կախում եմ պարանից, հաջորդ անգամ գնալուց մի հատ տաք հարդուկ եմ գցում ու  օգտագործում։ Ասաց, որ իր բոլոր ծանոթները, ովքեր հնարավորություն չունեն՝ այդպես են վարվում։ Մոտ մի ամիս է օգտագործում եմ, ոնց որ այսօր գնած լինեմ։ Ձեռնոցներս էլ տաք ջրով ու օճառով լվանում ու արևին փռում եմ։

Մտածում եմ․ մեր կառավարությունը, որ այս ծանր վիճակում չկարողացավ մի դիմակի գնի կարգավորման հարց լուծել, թոշակառուի կողքին կանգնելու փոխարեն, դիմակից գերշահույթ ստացողի կողքին կանգնեց, միայնակ թոշակառուն ի՞նչ աներ։ Ի դեպ տատիկն ասում էր՝ մեծ կնիկ եմ, հայ- հայս գնացել, վայ- վայս է մնացել, կյանքիս համար չեմ վախենում, այլ՝ տուգանվելու։ Ինձ որտեղի՞ց փող, որ դրանց տամ։ Որ ունենամ, ամեն անգամ մի նոր դիմակ կգնեմ, հազիվ հաց եմ գնում։ Տատիկն ավելի պատասխանատու է, քան ողջ կառավարությունը միասին վերցրած։ Ինչու չէ՝ նաև հնարամիտ։