Ես՝ որպես մարզի թիվ մեկ պաշտոնյա

Ես՝ որպես մարզի թիվ մեկ պաշտոնյա

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, պարզվում է, համարում է, որ մարզի թիվ մեկ պաշտոնյան ինքն է, ու դա այնպիսի խրոխտ կեցվածքով ու տոնայնությամբ է հայտարարում, որ թվում է, թե ոչ թե Կոտայքի մարզի, այլ ողջ հանրապետության թիվ մեկ պաշտոնյան է ինքը, որի դեմ «առհասարակ խաղ չկա»։ Մեզ պատմեցին, որ դեկտեմբերի 16-ին մեկնարկած հերթական ձմեռային զորակոչի ժամանակ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, Աբովյանի Սուրբ Հովհաննես եկեղեցու մոտ, որտեղ նորակոչիկներին իր օրհնության խոսքն է ասել տեղի հոգևորականը, ապա մի զինվորական է խոսք ասել, Աբովյանի քաղաքապետը և մարզպետը։ Ռոմանոս Պետրոսյանը, խորանին մեջքով կանգած, դիմել է նորակոչիկների ծնողներին՝ ասելով, որ ինքը, որպես այս մարզի թիվ մեկ պաշտոնյա, վստահեցնում է, որ իրենց զավակները այսուհետ որևէ խնդիր չեն ունենա։

Մարզպետի պաթետիկ ու վերամբարձ ելույթը տարակուսանք է առաջացրել ոմանց մոտ, թե որտեղից նրան այդքան վստահություն, որ ինքը կարող է լուծել զինվորների բոլոր խնդիրները, կամ արդյոք միայն պաշտոնը բավարա՞ր է, որ մարդն այնքան մեծամտանա, որ իրեն «մարզի թիվ մեկ պաշտոնյան» համարի։