Վերաքննիչի դատավորը մերժեց իր ինքնաբացարկի՝ Փարամազյանի պաշտպանների միջնորդությունը․ փաստաբաններն այլևս չեն մասնակցում նիստին

Վերաքննիչի դատավորը մերժեց իր ինքնաբացարկի՝ Փարամազյանի պաշտպանների միջնորդությունը․ փաստաբաններն այլևս չեն մասնակցում նիստին

Գրել էինք, որ վերաքննիչ քրեական դատարանում՝ Արմեն Դանիելյանի նախագահությամբ, այսօր տեղի է ունենում Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին կալանավորելու որոշման դեմ բողոքի գործով առաջին դատական նիստը, որի ժամանակ պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել։ Համայնքապետի պաշտպանները  պնդում են՝ իրենց համար անհասկանալի է՝ ինչպես է  գործը մակագրվել հենց դատավոր Դանիելյանին։ Ասում են՝ պատահական չեն համարում վերաքննիչի համակարգիչների առգրավումը, ինչից հետո համակարգիչների բացակայության արդյունքում գործը ոչ թե համակարգիչների միջոցով է մակագրվել Դանիելյանին, այլ նախագահն է մակագրել նրան։

Վայրկայաններ առաջ մենք տեղեկացնաք, որ դատավոր Արմեն Դանիելյանը մերժել է իր ինքնաբացարկի՝ Փարամազյանի փաստաբանների ներկայացրած միջնորդությունը։  Փարամազյանին կալանավորելու որոշման դեմ բողոքի գործով առաջին դատական նիստը դեռևս շարունակվում է սակայն պաշտպաններն այլևս չեն մասնակցում դրան։

Փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը դեռ ավելի վաղ էին լրագրողների հետ զրույցում հայտնել, որ եթե Դանիելյանը միջնորդությունը չբավարարի, չեն մասնակցելու նիստի շարունակությանը։