Վերաքննիչում շարունակվում է Ծառուկյանի գործով բողոքների քննությունը

Վերաքննիչում շարունակվում է Ծառուկյանի գործով բողոքների քննությունը

Վերաքննիչ քրեական դատարանում այս պահին մեկնարկել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպանների եւ դատախազության բողոքների քննությունը։

Ծառուկյանի պաշտպանները բողոք են ներկայացրել հիմնավոր կասկածի եւ ԱԱԾ-ում վարույթն իրականացնելու հետ կապված։

Նրանք Վերաքննիչից պահանջում են արձանագրել՝ բացակայում է հիմնավոր կասկածը, ինչպես նաեւ նշում են՝ այս գործը պետք է քննի ԱԱԾ-ն։

Դատախազությունն էլ բողոք է ներկայացրել առաջին ատյանին՝ կալանավորումը որպես խափանման միջոց չկիրառելու որոշման դեմ։

Հիշեցնենք՝ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել 154.2 հոդվածով հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը)` ընտրակաշառքների հետ կապված։