14 ամբիոններից 9-ում վերընտրվել են «հները», մեկում՝ ոչ ոք չի մասնակցել

14 ամբիոններից 9-ում վերընտրվել են «հները», մեկում՝ ոչ ոք չի մասնակցել

ԵՊՀ-ում տեղի է ունեցել տաբեր ֆակուլտետների 14 ամբիոնների վարիչների ընտրություն, որոնցից 9 ամբիոններում վերընտրվել են նախկին վարիչները, որոնք երկար տարիներ ղեկավարում են ամբիոնները։ Մասնավորապես՝ 
Սեյրան Սուվարյանը վերընտրվել է  Սերվիսի ամբիոնի վարիչի պաշտոնում,   Ալեքսանդր Սավարյանը՝ Թյուրքագիտության ամբիոնի, Մարինե Առաքելյանը՝ Կենդանաբանության ամբիոնի, Աննա Աբաջյանը՝ Հայոց լեզվի պատմության ամբիոնի, Սեյրան Գրիգորյանը՝ Հայ նորագույն գրականության ամբիոնի, Աշխեն Ջրբաշյանը՝  Գրականության տեսության և գրաքննադատության ամբիոնի, Վահագն Ագլյանը՝ Հանրային կառավարման ամբիոնի, Արման Եղիազարյանը՝ Սփյուռքագիտության ամբիոնի,  Համլետ Պետրոսյանը՝ Մշակութաբանության ամբիոնի վարիչների պաշտոնում։ 

2 ամբիոններում մերժվել է թեկնածուների մասնակցությունը՝ մեր տեղեկություններով՝ բավարար քանակի գիտական հոդվածներ չունենալու հիմքով՝ Սուսաննա Լալայանի թեկնածությունը՝ Ռուսաց լեզվի (հումանիտար ֆակուլտետների համար) ամբիոնում, Վլադիմիր Ավագիմյանցի՝ Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոնում։Եվս 2 ամբիոնում ընտրվել են նոր դեմքեր՝ Մարինե Մկրտչյանը՝ Երկրաֆիզիկայի ամբիոնում և Խաչատուր Խաչատրյանը՝ Դիֆերենցիալ հավասարումների ամբիոնում։ Եվս մեկ ամբինում՝ Կրոնի պատմության և տեսության, մրցույթին ոչ ոք չի մասնակցել, չի մասնակցել նույնիսկ ամբիոնի վարիչ Սամվել Մկրտչյանը։