Երևանը վարում է պատասխանատու արտաքին քաղաքականություն․ Լավրով

Երևանը վարում է պատասխանատու արտաքին քաղաքականություն․ Լավրով

ՌԴ արտգործնախար Սերգեյ Լավրովը Հայաստան այցի նախօրեին հարցազրույց է տվել «Մեդիամաքս» գործակալոււթյանը։ Հարցին, թե մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան այն մասին, որ ՌԴ քաղաքական ղեկավարությունը  որոշ «անսվստահություն »  ունի Հայաստանի նոր իշխանությունների նկատմամբ և կա՞ն արդյոք երկու երկրների հարաբերություններում հարցեր ու թեմաներ, որոնք իրականում անհանգստացնում են ՌԴ ղեկավարությանը, Լավրովը պատասխանել է․ «Իրոք՝ 2018-ին հայ-ռուսական հարաբերությունները զարգանում էին Հայաստանում լուրջ ներքաղաքական փոփոխությունների ֆոնին։ Հարկ է նշել, որ Հայաստանի իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ի ցույց դրեցին դաշնակցային հարաբերություններն ամրացնելու լուրջ տրամադրվածություն։ Ինչպես նաև՝ երկկողմանի փոխգործակցության, ինչպես երկկողմանի,այնպես էլ ինետգրացիոն ձևաչափերի։ Սրա վկան՝ քաղաքական երկխոսության բարձր դինամիկան՝ բարձագույն մակարդակում, միջգերատեսչական ու միջխորհրդարական շփումների ինտենսիովությունը»։ Հայ-ռուսական երկխոսությունը բարձր իշխանությունների մակարդակում, Լավրովի խոսքով՝ ունի կոնստրուկտիվ և վստահություն ներշնչող բնույթ։

Լրագրողի այն հարցին, որ Հայաստանի քաղաքական ղեկավարության հայտարարությունները, որ փորձում են չխաղալ մեր տարածաշրջանում գերտերությունների հակասությունների վրա, որքանով են հաջողված, Սերգեյ Լավրովը պատասխանել է․ «Մեր հայացքով՝ Երևանի արտաքին քաղաքականությունն ունի  բալանսավորված և պատասխանատու բնույթ»։ Սերգեյ Լավրովը հավելել է, որ ռուսական կողմի համար նկատելի են հայ բարեկամների ջանքերը՝ ՌԴ -ի հետ դաշնակցային ու ռազմավարական գործընկերությունն ամրապնդելու ուղղությամբ։

Անդրադառնալով Արցախյան հակամարտությանը՝ Լավրովն ասել է, որ շփման  գծում հարաբերական կայունության պահպանումը ողջունելի է, իսկ լարվածության հետագա նվազումը կարո է նպաստել բանակցային գործըթնացի համար համապատասխան մթնոլորտի ձևավորմանը։ : Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի խնդրին՝ այն ամենաբարդերից մեկն է», - ասել է Սերգեյ Լավրովը։

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, ապա Լավրովն ասել էր, որ դա առաջին հերթին Երևանի և Անկարայի երկկողմանի օրակարգի հարց է։«Ցավոք, այս փուլում մեր գործընկերները դեռևս չեն կարողանում հասնել դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը: Հուսով ենք՝  Հայաստանը և Թուրքիան կշարունակեն աշխատել այդ ուղղությամբ: Մենք հավատում ենք  նման հնարավորությունների պահպանմանը», - ասել է Լավրովը: