Ազգային ժողովում կրկին արտահերթ նիստ են հրավիրել տապալված նախագծի վերաբերյալ

Ազգային ժողովում կրկին արտահերթ նիստ են հրավիրել տապալված նախագծի վերաբերյալ

Քիչ առաջ ԱԺ-ում տապալվեց աղմկահարույց նախագիծը: Մեր տեղեկություններով՝ կառավարությունը 17,00-ին կրկին արտահերթ է նախաձեռնել եւ ներկայացվելու է նույն փաթեթը։

Ավելի վաղ գրել էինք, այսօր խորհրդարանում տապալվեց աղմկահարույց նախագծի ընդունումը՝ քվորում չապահովելու պատճառով: Քվեարկությունից առաջ Էդմոն Մարուքյանը ԲՀԿ-ի գործընկերներին հորդորեց չմասնակցել քվեարկությանը՝ ասելով, թե «Իմ Քայլը» քվորման խնդիր ունի, 65 պատգամավոր են:

Քվեարկության արդյունքում պարզ դարձավ, որ հենց 65 պատգամավոր է կողմ քվեարկել, որոնց թվում՝ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:  Խոսքն այն նախագծի մասին է, որով իշխանությունը մտադիր էր տոտալ վերահսկողություն իրականացնել մարդկանց հաղորդակցության նկատմամբ։ Նախագիծը պարտավորեցնում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորներին կառավարության կողմից նշված պետական մարմիններին և իրավաբանական անձանց հաճախորդի գտնվելու վայրի, տեղաշարժի, հեռախոսահամարի հետ ուղիղ, անուղղակի, միջնորդավորված կապ ունեցող հեռախոսահամարների, հաղորդակիցների շրջանակի հեռախոսային խոսակցություն սկսելու ամսաթվի, սկզբի և ավարտի վերաբերյալ տվյալների տրամադրում:

Ի դեպ, ԼՀԿ-ին ու ԲՀԿ-ին չեն զգուշացրել, Նաիրա Զոհրաբյանն ու Էդմոն մարուքյանը հաստատեցին փաստը։