Դարի չարիքը․ օդի աղտոտվածության պատճառով 238․000 մարդ է մահացել

Դարի չարիքը․ օդի աղտոտվածության պատճառով 238․000 մարդ է մահացել

Նանոմասնիկներով օդի աղտոտվածությունը Եվրամիությունում 2020 թվականին խլել է 238 հազար մարդու կյանք։

նչպես հաղորդում Le Matin կայքը, նման վիճակագրություն է հրապարակել Եվրոպական շրջակա միջավայրի գործակալությունը։ Գործակալությունը հայտնում է, որ ԱՀԿ-ի սահմանած նորմերը գերազանցող նանոմասնիկները դարձել են 238 հազար եվրոպացու վաղաժամ մահվան պատճառ։

2019 թվականի համեմատ՝ բնապահպանական վատ պայմանների հետևանքով մահացածների թիվը կազմել է 231 հազար մարդ։ 2005թ.-ի համեմատ բնապահպանական խնդիրների պատճառով վաղաժամ մահվան դեպքերը նվազել են 45%-ով։

Ի դեպ, 1990 թվականին նանոմասնիկների պարունակության նորմը գերազանցելու պատճառով մահացել է ԵՄ մոտ մեկ միլիոն քաղաքացի։