Շաբաթական ուտում ենք մինչեւ 5 գրամ միկրոպլաստիկ եւ դա վտանգավոր է․ Naked Science

Շաբաթական ուտում ենք մինչեւ 5 գրամ միկրոպլաստիկ եւ դա վտանգավոր է․ Naked Science

Մարդիկ շաբաթվա կտրվածքով միջինն ուտում են հինգ գրամ միկրոպլաստիկ։ Դա այնքան է, որքան կշռում է կրեդիտային քարտը։ Վնասակար մասնիկները մարդու օրգանիզմ են մտնում ջրի, սննդի եւ հիգիենայի պարագաների հետ միասին։

Օրինակ, եթե մարդը օրական խմում է պլաստիկե շշից 1,5-2 լիտր ջուր, ապա մեկ տարում նրա օրգանիզմ է թափանցում 90 հազար միավոր միկրոպլաստիկ։ Իսկ եթե խմում է նույնքան ջուր, բայց ծորակից, ապա միկրոմասնիկների քանակը, որը թափանցում է օրգանիզմ ջրի հետ, կրճատվում է 2 անգամ։ Ստամոքսա-աղիքային տրակտով անցնելիս, միկրոմասնիկները փոխում են վերջինիս միկրոբիոմը։

Դրանից էլ առաջանում են մետաբոլիկ խախտումները՝ ճարպակալումը, լյարդի հիվանդությունները, դիաբետը։ Այս տարվա մարտի վերջին առաջին անգամ միկրոպլաստիկի մասնիկներ հայտնաբերվել են մարդու արյան մեջ։ Սա նշանակում է, որ այդ մասնիկները տեղաշարժվում են մարդու ողջ օրգանիզմով։

Թե էլ ինչպես են դրանք կարող ազդել մարդու առողջության վրա, գիտնականները դեռ պարզում են։ Մասնագետները խորհուրդ են տալիս, օրինակ սնունդը տաքացնել ոչ թե պլաստիկե ամանի մեջ, այլ կերամիկական։ Օգտակար կլինի նաեւ փոքրիկ տոպրակով թեյից եւ այլ՝ միկրոպլաստիկով աղտոտված մթերքներից։ Կարեւոր է նաեւ սենյակի օդափոխումը, սինթետիկ կտորեղենից, պլաստիկե տարաներից եւ փաթեթավորման միջոցներից հրաժարվելը։