Նանա Գնդոյանն ազատման դիմում է գրել

Նանա Գնդոյանն ազատման դիմում է գրել

Նանա Գնդոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Սիրելի գործընկերներ, լրագրողներ, այսօր սեփական դիմումիս համաձայն ավարտել եմ իմ աշխատանքը Արտակարգ իրավիճակների նախարարությունում։
Սիրելի ԱԻՆցիներ, փրկարարներ, հպարտ եմ և երջանիկ, որ շուրջ 5 տարի աշխատել եմ ձեր կողքին ամեն օր, ամեն ժամ զգալով և գիտակցելով, թե ինչ է նշանակում ջանք ու եռանդ չխնայել հանուն ՓՐԿԵԼՈՒ գաղափարի։

Շնորհակալ եմ լուսահոգի նախարար գեներալ-մայոր Արմեն Երիցյանին ինձ ԱԻՆ հրավիրելու և տեղեկատվական քաղաքականության մեջ փոփոխություններ անելու հնարավորության համար, ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանին ԱԻՆ-ի տեղեկատվական քաղաքականությունն ինձ վստահելու համար, ինչպես նաև՝ նախարար Hrachya Rostomyan-ին, ում հետ աշխատեցինք կարճ ժամանակում, բայց բեղմնավոր։ Իմ սիրելի ԱԻ համակարգին մաղթում եմ նորանոր հաջողություններ, ու թող դրությունը միշտ լինի լավ իմաստով արտակարգ 
ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ ՊԱՐՈՆԱՅՔ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՂՆԵՐ»։