Instagram-ի աշխատանքները վերականգնված են ամբողջովին

Instagram-ի աշխատանքները վերականգնված են ամբողջովին

Instagram սոցցանցի աշխատանքները ամբողջովին վերականգնված են։ Այս մասին տեղեկանում ենք տարածված հայտարարությունից։ Ինչպես հայտնի է, խնդիրներ էին սկսվել Facebook, Instagram եւ Whatsapp ցանցերում ամբողջ աշխարհում։ Մասնագետներից ոմանք հայտարարել էին, որ հնարավոր է ցանցերը ենթարկվել են հաքերային հարձակման, սակայն Facebook-ը հայտարարել էր, որ հաքերային հարձակման մասին խոսք գնալ չի կարող։ Հիմնական խնդիրները կապված էին գրառումներ կատարելու, օգտահաշիվներ մտնելու, «շեյր» անելու եւ այլ մի շարք ֆունկցիաների հետ։