Գագիկ Մելքոնյանն իր գրած տեքստը կարդում է դժվարությամբ, մատը դրած, որ տողերը չկորցնի (տեսանյութ)

Գագիկ Մելքոնյանն իր գրած տեքստը կարդում է դժվարությամբ, մատը դրած, որ տողերը չկորցնի (տեսանյութ)

Ազգային ժողովում ԱԺ փոխնախագահի թեկնածու Իշխան Սաղաթելյանին ընտրելու հարցի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ իշխանական ՔՊ խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը: Նրա անունը, պարզվեց, անձնագրով Գուրգեն Մելքոնյան է, քանզի ցուցատախտակին այդպես էր գրված:

Մելքոնյանը ամբիոնին մոտեցավ թուղթը ձեռքին, որ ընթերցի իր առջև դրված տեքստը: Բայց պարզվեց` նախկին փոխնախարարը մեծ դժվարությամբ է կարողանում ընթերցել անգամ իր գրած տեքստը: Նա դպրոցականի նման էր կարդում` մատը դրած, որ տողերը չկորցնի, բառերը դժվարությամբ արտասանելով: Մի կերպ ընթերցած տեքստից այն հասկացանք, որ Մելքոնյանը խնդրում է իշխանություններին չօգտագործել իրենց հասցեին «կապիտուլյանտ» բառը:

Մանրամասն՝ տեսանյութում