Հասարակայնության ծանուցում

Հասարակայնության ծանուցում

Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի եւ ՀՀ կառավարության 07.03.2003 թ․ N217-Ն եւ N218-Ն որոշումների պահանջների համաձայն, մշակվում է Գաբրիել Փանոսյանի՝ Արարատի մարզի Նորամարգ համայնքի վարչական տարածքում 3.3 հա հողատարածքի ոռոգման նպատակով ստորերկրյա ջրային ռեսուրսից 3.1 լ/վ ջրառի օգտագործման թույլտվության նախագիծը։ 

Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին եւ փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-18-ը դիմել Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարության 3-րդ տուն, 5-րդ հարկ): 
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2020 թ․ փետրվարի 12-ին, ժամը 16։00-ին՝ Կառավարության 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ։
 

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն