Նոր սկանդալ Ադրբեջանում՝ գեներալներից մեկի որդու մասնակցությամբ

Նոր սկանդալ Ադրբեջանում՝  գեներալներից մեկի որդու մասնակցությամբ

Ադրբեջանում նոր սկանդալի կենտրոնում հայտնվել է գեներալի որդին։ Բանն այն է, որ օրեր առաջ հրապարակվել էր տեսանյութ այն մասին, թե ինչպես մի երիտասարդ տղամարդ եւ մի աղջիկ Բաքվի մթերային խանութներից մեկում սննդամթերքն են դիտավորությամբ փչացնում։

ՆԳ նախարարությունը պարզել է, որ երիտասարդներից մեկը Ռուստամ Օրուջեւն է, մյուսը՝ Խայալա Վելիեւան։ Եվ ահա, պարզվել է, որ Ռուստամ Օրուջեւը, ով զբաղվել է սննդի դիտավորյալ փչացմամբ ադրբեջանցի գեներալ, զորակոչային եւ մոբիլիզացիայի պետական ծառայության ղեկավարի տեղակալ Նովրուզալի Օրուջեւի որդին է։ Երիտասարդը արդեն իսկ ունի դատվածություն՝ Բաքվում ավտոբուսի վարորդին ծեծի ենթարկվելու համար նա դատապարտվել էր 4,5 տարվա բանտարկության մի քանի տարի առաջ։ Երիտասարդները տարվել են ոստիկանություն։