Նիկոլը կշտամբել է յուրայիններին

Նիկոլը կշտամբել է յուրայիններին

Մեր տեղեկություններով, նյարդերի պայքարի այս փուլում  Նիկոլ Փաշինյանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմամբ պայմանավորված` ծանր հոգեվիճակում է։ Եւ նրա ցուցադրական հեծանվարշավները հենց դրա արտահայտությունն են` փորձում է ցույց տալ, թե վախեր չունի, իսկ իրականում նյարդային վիճակում է։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, նրա նյարդահուզական հոգիվիճակը ՔՊ-ականների վրա էլ է անդրադառնում։

Վերջերս նա թիմակիցներին կշտամբել է, թե ինքը հետեւում է եւ տեսնում է, որ շատերն այս օրերին լուռ են` իրեն սատարող ստատուսներ չեն գրում, այն դեպքում, երբ ինքն է նրանց «մարդ դարձրել»։ Թերևս սրանով է պայմանավորված որոշ ՔՊ-ականների` Նիկոլից ավելի Նիկոլ երևալու ջանքերը։ Նրանք կաշվից դուրս են գալիս շեֆին գոհացնելու համար։ Խնդիրներ կան նաև ուժային կառույցներում, մասնավորապես, ԱԱԾ-ում և ոստիկանությունում, որտեղ ժողովրդի նկատմամբ ուժ կիրառելու հրահանգները միանշանակ չեն ընդունվում։ Ուժայիններում էլ, ըստ լուրերի, տրամադրությունները 50/50 են ու շատ բան կախված է հանրային ճնշման թափից։