Մելատոնինը կարող է կանխել տարիքային կուրությունը 

Մելատոնինը կարող է կանխել տարիքային կուրությունը 

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ մելատոնինի մշտական օգտագործումը կարող է նպաստել տեսողության պահպանմանը զառամյալ տարիքում։ Մելատոնինը, հիշեցնենք, որ հորմոն է, որը բնական ճանապարհով արտադրվում է գլխուղեղում եւ օգնում է մեզ քնել։ Շատ տարեցներ այն ընդունում են որպես սննդային հավելում՝ քնի բարելավման համար։ Գիտափորձերը ցույց են տվել, որ մելատոնինը տարեց եւ զառամյալ մարդկանց մոտ օգնում է տարիքային կուրության զարգացման կանխմանը։

Գիտնականներն ավելի քան 12 հազար կամավորի մասնակցությամբ իրականացրած գիտափորձերի արդյունքում կատարած բացահայտումը համարում են կարեւոր, որը կարող է օգնել բժշկությանը՝ հատկապես տարեցների եւ զառամյալ մարդկանց մոտ տարիքային կուրության դեմ պայքարելու համար։