Վերսկսվել են «Գլադիատոր 2»-ի նկարահանումները 

Վերսկսվել են «Գլադիատոր 2»-ի նկարահանումները 

Անգլիայում տաբլոիդները ներկայացրել են լուսանկարներ «Գլադիատոր 2»-ի նկարահանման հրապարակից։ Դրանցում պատկերված է Պոլ Մեսկալը։ Պատմական էպիկական այս կինոնկարը նախատեսված է արտասահմանյան վարձույթ դուրս բերել նոյեմբերի 22-ին։ Ֆիլմը ներկայումս գտնվում է մարտական տեսարանների վերանկարահանման փուլում։

Մինչ այժմ, նկարահանումներ են եղել Մարոկկոյում եւ Մալթայում։ «Գլադիատոր 2»-ը կպատմի մի ազնվականի մասին, ով որոշել է մասնակցել գլադիատորական մարտերին։ Երկրորդ մասի փորձնական ցուցադրությունները տեղի են ունեցել ապրիլին։ Կինոնկարում հանդես կգան Դենիել Վաշինգտոնը, Պեդրո Պասկալը եւ Ջոզեֆ Քվինին։ Կինոնկարի բյուջեն, ըստ նախնական տեղեկությունների՝ 300 միլիոն դոլար է, առանց վերանկարահանումների հաշվառման։