Ռուսաստանում կաշառակերության դեպքերն ավելացել են

Ռուսաստանում կաշառակերության դեպքերն ավելացել են

Կաշառակերության հետ կապված հանցագործությունները Ռուսաստանում անցյալ տարի աճել են 3,4% տոկոսով: Ընդ որում, ամենից հաճախ արձանագրվել են մանր կաշառակերության հանցագործությունները: Այս մասին հայտնում է ՌԴ ՆԳ նախարարությունը: Համաձայն վիճակագրության, բացահայտվել է կոռուպցիայի հետ կապված ավելի քան 30,4 հազար հանցագործություն, որից 12,5 հազարը կապված է կաշառակերության հետ: Իրավապահները բացահայտել են 5,4 հազար մանր կաշառակերության դեպք, ու 979 միջնորդի միջոցով կաշառք տալու դեպք: Transparency International կազմակերպության տվյալների համաձայն, Ռուսաստանը կոռուպցիայի մակարդակով գրավել է 138-րդ տեղը, հավասարվելով այդպիսով Լիբանանի, Մեքսիկայի, Պապուա Նոր Գվիենայի ու Իրանի ցուցանիշներին: Ամենավատ վիճակը ԱՊՀ տարածքում Տաջիկստանում ու Ադրբեջանում է, որոնք ստացել են քսանհինգական միավոր: Հայաստանը ստացել է 35 միավոր, Ղազախստանը երեսունմեկ միավոր, Ուկրաինան երեսուներկու միավոր, Մոլդովան` 33 միավոր: