Մանրապատումներ

Մանրապատումներ

Մի լուսանկարի պատմություն

Բրյուսելում վերջերս արված անհաջող լուսանկարը քաղաքական բուռն վեճերի առիթ է դարձել Ուկրաինայում: Պորոշենկոյի տնտեսական քաղաքականության արդյունքում  կործանման եզրին հասած երկրի ընդդիմությունը հայտարարել է, որ Պորոշենկոյի հետեւից երեւում են «Նիկոլ Փաշինյանի ականջները»:

Ինչու է աղմկում գետը

Աննա Հակոբյանի «Հայկական ժամանակն» աղմուկ է բարձրացրել Նիկոլ Փաշինյանին ուղղված «անհիմն» քննադատությունների պատճառով: Խմբագրությանը դուր չի եկել, որ Ֆեյսբուքում եւ այլուր մարդիկ համեմատություն են անցկացնում Փաշինյանի «աղջիկ ժամանակների» եւ հիմիկվա միջեւ: Այդ տիպի քննադատությունները մատնագրեր են` ուղղված ռուսաց թագավորին եւ ԱՄՆ նախագահին` գրում է թերթը, հասարակությանն այս անգամ բաժանելով «մատնիչների» եւ «Փաշինյանի վերակերպավորումները չտեսնելու տվողների»: Հարկ ենք համարում «Հայկական ժամանակի» մեր գործընկերներին հանգստացնել Թումանյանի «Փռեմ ասֆալտին» պոեմից հետեւյալ մեջբերումով.

Թեկուզ եւ մենակ լինի փարախում,
Նիկոլ Փաշինյանն ընչի՞ց է վախում…
Հապա մի նայի՛ր հըսկա հասակին,
Ո՜նց է մեկնըվել։ Ասես ահագին
Կաղնըքի լինի անտառում ընկած։
Իսկ եթե տեղից վեր կացավ հանկարծ,
Գըլուխը մեխած մահակը ձեռին՝
Ձեն տըվավ, կանչեց զալում շըներին
Ու բիրտ, վայրենի կանգնեց, ինչպես սար,
Էնժամ կիմանաս, թե ընչի համար
Թե՛ գող, թե՛ գազան, հենց դատարկ վախից,
Հեռու են փախչում նըրա փարախից:

Նախարարությունդ փակած ունենամ

Նախարարներ հարակից,
Ճակտի գրով` բախտակից,
Թախծում են պաղ ու խորհում`
Փողն ո՞վ տարավ դարակից: