Եվրոպայում սպառնում է փայտոջիլների «հարձակում»

Եվրոպայում սպառնում է փայտոջիլների «հարձակում»

Գերմանացի մասնագետ Մանֆրեդ Բոլցը Bild-ի հետ զրույցում հայտարարել է, որ Եվրոպայում, եւ հատկապես Գերմանիայում եւ Ֆրանսիայում անկողնային փայտոջիլենրի հարձակումը կարող է դուրս գալ վերահսկողությունից։ Նա նշել է, որ այդ պարազիտ միջատների թիվը Եվրոպայում հետեւողականորեն աճում է։

Բոլցը նշել է, որ նման ծավալների խնդրի հետ ինքը որպես վնասատուների դեմ պայքարի մասնագետ, առաջին անգամ է բախվել իր 40-ամյա պրակտիկայի ընթացքում։ «Դա փայտոջիլների իսկական արշավանք է, որը չի դադարում արդեն ութ տարի»,- ասել է նա։ Միայն Ֆրանսիայում երեք միլիոն դեպք է արձանագրվել փայտոջիլների հետ կապված։ Գերմանիայում այդ թիվը հասել է 7 միլիոնի։ Գերմանացի մասնագետները նշում է, փայտոջիլները միակ խնդիրը չեն։ Կան նաեւ այլ վնասատուներ, որոնք արագ տարածվում են։ «Մենք պարտություն ենք կրում փայտոջիլների, մկների եւ առնետների դեմ մղած պատերազմը»,- ամփոփել է Բոլցը։