Մայրերը մեր կյանքի ամենաթանկ գանձերն են․ Էրդողան 

Մայրերը մեր կյանքի ամենաթանկ գանձերն են․ Էրդողան 

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը սոցկայքում հրապարակում է կատարել Մայրերի միջազգային օրվա առիթով, որը նշվում է ամեն տարվա մայիս ամսվա երկրորդ կիրակի օրը։

Գրել է․ «Մեր մայրերն օրինակ են այնպիսի հիասքանչ որակների, ինչպիսիք են՝ սերը, կարեկցանքն ու ինքնազոհությունը։ Նրանք մեր կյանքի ամենաթանկ գանձերն են։ Մենք պետք է հոգ տանենք այդ եզակի գանձերի հանդեպ եւ լավագույնս ցույց տանք, թե ինչ արժեք ու նշանակություն ունեն մայրերը մեզ համար»։

Էրդողանը հավելել է, որ չպետք է մոռանալ մայրական օրհնանքի մասին, քանի որ մայրական օրհնանքը ամենակարեւոր բաներից է, որոնցից մարդը կարող է ուժ ստանալ եւ կատարել իր պարտականություններն ու հանձնառությունները։