Ինչպե՞ս է Դիանա Գասպարյանը վերահսկում, որ «ատկատներ» չլինեն (տեսանյութ)

Ինչպե՞ս է Դիանա Գասպարյանը վերահսկում, որ «ատկատներ» չլինեն (տեսանյութ)

Էջմիածնի երիտասարդ քաղաքապետ Դիանա Գասպարյանն այսօր լրագորղների հետ զրույցում խոսելով Էջմիածնում տիրող մթնոլորտի և հանրային տրամադրությունների մասին` ասաց, որ մարդիկ սպասողական վիճակում են, պարզապես պետք է համբերությամբ զինվել։

«Հիմա շատ են խոսում Էջմիածնում ասֆալտապատման աշխատանքների անհրաժեշտության մասին, պարզապես պետք է սպասենք, մինչև բացվեն եղանակները և աշխատանքներն սկսենք»,-ասաց նա։

Hraparak.am-ի դիտարկմանը, թե ատկատներ չե՞ն անում, քանզի դա բարդ ոլորտ է, բազմաթիվ նրբություններ կան, որոնք հնարավոր է՝ ինքը չիմանա, Դիանա Գասպարյանն ասաց․ «Նրբություններ կան, բայց ատկատներ․․․․ չեմ կարծում, որ նման բան հնարավոր է։ Որը որ համայնքապետարանի լիազորությունների շրջանակում է, վերահսկվում է»։

Իսկ ինչպե՞ս են վերահսկում, կա՞ հատուկ մեխանիզմներ ներդրած, Էջմիածնի քաղաքապետն ասաց․ «Գիտե՞ք, ամենակարևորը քաղաքական կամքն է։ Եթե համայնքի ղեկավարի կողմից կա քաղաքական կամք, որպեսզի «ատկատ»« չլինի, որ բյուջեն չմսխվի, դա չի լինի, ես դա հավատացնում եմ։ Իսկ քաղաքական կամք Էջմիածնում կա»։

Մանրամասն՝ տեսանյութում։