Արտակարգ դրություն է հայտարարվել Արխանգելսկի մարզում
ՌԴ Արխանգելսկի մարզում հայտարարվել է արտակարգ դրություն՝ կապված Նոր Երկիր կղզեխմբում սպիտակ արջերի գրոհի հետ։ Այս մասին հայտնում է «Ռոսբալտ»-ը։
Ըստ հաղորդման, եղել են դեպքեր, երբ արջերը մուտք են գործել նույնիսկ բնակելի տարածքներ։ Ռեգիոնի կառավարությունը հաստատել է, որ արձանագրվել են կենդանիների ագրեսիվ վարքագծային դրսեւորումներ։
Նշենք, որ անկախ ամեն ինչից արգելվում է կրակել արջերի վրա, եւ փորձ է արվելու նրանց հանգստացնել մեղմ միջոցներով։ Հայտնի է նաեւ, որ արջերը ձայնալուսային ազդանշաններին չեն արձագանքում։ Հաղորդվում է նաեւ, որ արջերի նման զանգվածային գրոհները սկսվել են 2018-ի դեկտեմբերից։ Զինվորականներին տեղափոխում են հատուկ տրանսպորտային միջոցներով։
Կարծիքներ