Ուկրաինայում պատերազմն ավարտելու 4 սկզբունք՝ ըստ Սի Ծինփինի

Ուկրաինայում պատերազմն ավարտելու 4 սկզբունք՝ ըստ Սի Ծինփինի

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը չորս սկզբունք է առաջարկել՝ Ուկրաինայում պատերազմին որքան հնարավոր է շուտ վերջ դնելու համար։ Այս մասին ՉԺՀ առաջնորդն ասել է Պեկինում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպման ժամանակ, գրում է Սինհուա գործակալությունը։

Նշվում է, որ կողմերը մտքերի խորը փոխանակում են կատարել ուկրաինական պատերազմի հարցի շուրջ։
«Նախ՝ մենք պետք է առաջնահերթություն տանք խաղաղության և կայունության պահպանմանը և զերծ մնանք եսասիրական շահեր փնտրելուց: 

Երկրորդ՝ մենք պետք է սառեցնենք իրավիճակը, այլ ոչ թե կրակի վրա յուղ լցնենք: 

Երրորդ՝ մենք պետք է պայմաններ ստեղծենք խաղաղության վերականգնման համար և զերծ մնանք լարվածության հետագա աճից:

Չորրորդ՝ մենք պետք է նվազեցնենք բացասական ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա և ձեռնպահ մնանք համաշխարհային արդյունաբերական և մատակարարման շղթաների կայունությունը խաթարելուց», - Սի Ծինփինի խոսքերն է մեջբերում գործակալությունը։