Այս պարագայում իշխանությունը պետք է հրաժարական տա (Տեսանյութ)

Այս պարագայում իշխանությունը պետք է հրաժարական տա (Տեսանյութ)
Պարույր Հայրիկյան, Նիկոլ Փաշինյան

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանին հարցրինք, թե ի՞նչպես պետք է իր դիտարկմամաբ լուծվի Ամուլսարի հարցը, մի կողմից էկոլոգիական աղետի մասին է խոսքը, մյուս կողմից՝ Հայաստանին դատի տալու և ֆինանսական տույժի ենթարկելու մասին, այսինքն՝ ստացվում է իշխանությունը հայտնվել է 2 քարի արանքում, ի՞նչ պետք է անի այս դեպքում․

«Այս պարագայում իշխանությունը պետք է հրաժարական տա, 2 քարի արանք հայտնված իշխանությունները սովորաբար հրաժարական են տալիս։ Ասում են՝ մենք չենք կարող նախապատվություն տալ այս կամ այն մոտեցմանը․ մի դեպքում վտանգներ, մյուս դեպքում էլի վտանգներ, և ասում են՝ քանի որ մենք այս իրավիճակում չենք կողմնորոշովում, իմպոտենտ ենք, մենք հրաժարական ենք տալիս»,- պատասխանեց Հայրիկյանը։ 
Իսկ ի՞նչ է կարծքում Հայրիկյանը 3-րդ տարբերակի՝ հանրաքվեի մասին․

« Դա նշանակում է, որ այսօրվա իշխանությունը իրենց վրայից այդ պատասխանը ուզում են գցել քաղաքացու վրա, մանավանդ անիրազեկ քաղաքացու վրա»։