Օրենքով նախատեսվում է ԱԱԾ արխիվից փաստաթղթերի ոչնչացման հնարավորություն

Օրենքով նախատեսվում է ԱԱԾ արխիվից փաստաթղթերի ոչնչացման հնարավորություն

Խորհրդարանն  այսօր արտահերթ նիստով քննարկում է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը։

«Արխիվում էդ ինչ թուղթ կա, որ էքստրեննի ռեժիմով պետք է որոշվի ոչնչացնել», - հարցրեց պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանն արձագանքելով հարցին՝ ասաց, թե ոչնչացման համար օրենքով կամ իրավական ակտերով նախատեսված որևէ ընթացակարգ գոյություն չի ունեցել։

«Փոփոխությունը կատարվել է այն տրամաբանությամբ, որ ունենանք օրենքով սահմանված լիազորող նորմ՝ ոչնչացնելու համար։ Հիմա խնդիրն ինչու՞մն է, չեմ հասկանում ձեր տագնապը։ Օրենքով նախատեսվում է ոչնչացման հնարավորություն և այդ հնարավորությունը ԱԱԾ-ին տրվում է օրենքով կամ այլ իրավական ակտով։ Խնդիրը ո՞րն է։ Ինչ-որ մեկը չի տանելու մի հատ թուղթ ճղի, գցի», - ասաց ԱԱԾ փոխտնօրենը։