Հյուիս-կորեական գաղտնի միջուկային օբյեկտը պարզվել է` դպրոց է

Հյուիս-կորեական գաղտնի միջուկային օբյեկտը պարզվել է` դպրոց է

Հյուսիսային Կորեայում գաղտնի միջուկային օբյեկտը, պարզվում է ռազմական դպրոց է եղել; Այս մասին հայտնում է Daily NK-ն: Ըստ հրապարակման, իրականում միջուկային օբյեկտ կոչվածը, որը այդպես է նշվել արեւմտյան քարտեզներում եղել է ռազմական-քաղաքական համալսարան, որը պատկանել է Փհենյանի զենիթային ստորաբաժանման հրամանատարությանը: Այն որեւէ կապ չունի միջուկային զենքի հետ: Պարբերականը, իր իրազեկ աղբյուրներին հղում տալով, նշում է, որ այնտեղ եղա ռեզերվուարը օգտագործվում է շինարարական նպատակներով, կամ էլ, երբ տարածքում մաքրություն է արվում: Նշենք, որ ավելի վաղ ամերիկացի հետազոտողները հայտարարել էին, որ այն միջուկային օբյեկտ է եւ տագնապ էին բարձրացրել, որ մայրաքաղաք Փհենյանում նույնիսկ կա միջուկային փորձարկումների համար նախատեսված լաբորատորիա: